38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Այսօր իսկական արվեստն ու արվեստագետը, նրանց սիրահարները հաճախ բրածո կենդանիներ են հիշեցնում

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Այսօր իսկական արվեստն ու արվեստագետը, նրանց սիրահարները հաճախ բրածո կենդանիներ են հիշեցնում
06.11.2014 | 13:36

Հաճախ ենք լսում. «Ի՜նչ տարօրինակ մարդ ես, ուրեմն առ այսօր արվեստը հետաքրքրո՞ւմ է քեզ: Մեր օրերում ուրիշ հետաքրքիր բան չկա՞»: Երևի դա է պատճառը, որ այսօր իսկական արվեստն ու արվեստագետը, նրանց սիրահարները հաճախ բրածո կենդանիներ են հիշեցնում: Այս դարը գործարարների, տեխնիկայի, համակարգիչների, ժամանակակից տեխնոլոգիաների դար է, ու բնականաբար շատ դեպքերում խոսք չի կարող լինել ոգու, մտքի, երազանքի մասին:
Այսօր մարդկությանը թվում է, թե կարող է առանց արվեստի ապրել: Նա այլևս չի ուզում մտորել, երազել, զննել, անրջել, ուզում է լոկ ֆիզիկական հաճույքներ վայելել: Ու, ցավոք, ապրում է, վայելում, գոհանում միայն էժանագին, մարմնական, նյութական ցանկությունների հագեցումով, դրանց բավարարմամբ:
Մինչդեռ հարկավոր է բացել դուռը: Բացել արվեստի հիասքանչ աշխարհի դուռը: Բացել և մտնել թերևս աշխարհներից ամենակատարյալը` իսկական ու վսեմ, անզուգական, անկրկնելի, հետաքրքիր Արվեստի աշխարհը:
Այդ աշխարհում բառերը ճախրանքի մեջ տարածում են իրենց ծիածանագույն թևերը, գույներն ու գծերը դառնում են համանվագ, հնչյուններն ու ձայները բարձրանում են մինչև երկինք, ճախրում երկնքում, Տիեզերքն ու Բնությունը կատարյալ ներդաշնակութուն են ներկայացնում, Շարժումը թարգմանում է առարկաների և երևույթների ներքին աշխարհը, Ժամանակը գոյություն ունի միայն մարդու և կյանքի համար: Համահունչ, գեղեցիկ, իդեալական, հիասքանչ, անկրկնելի, զարմանահրաշ ու անմեկնաբանելի: Եվ դու մտնելու ես այդ դռնից, մտնելու ես Արվեստի աշխարհը, և քո ուղեկիցը, քեզ ուղղորդողը կլինեն քո սիրտը, քո հոգին, այն հանճարները, տաղանդները, այն գեղեցիկ ստեղծագործությունները, որոնք մշտապես, դարեր շարունակ, սերնդե-սերունդ ուղեկցել են մարդկությանը:
Մտիր այդ դռնից, համարձակ մտիր այդ աշխարհ…Անպայման, առանց վարանելու, քանի որ առանց այդ աշխարհի մարդն անլիարժեք է, անհոգի, անզգա:

Դիտվել է՝ 2425

Մեկնաբանություններ